ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ցե­ղաս­պա­նու­թ­յան զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գելն ըն­տա­նե­կան մե­նաշ­նորհ չէ

Ցե­ղաս­պա­նու­թ­յան զո­հե­րի հի­շա­տա­կը հար­գելն ըն­տա­նե­կան մե­նաշ­նորհ չէ
28.04.2020 | 00:09

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ան­թե­րի ու ան­նա­խա­դեպ է հա­մա­րում Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տակ­ման օր­վա՝ ապ­րի­լի 24-ին կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռումն ու հա­վաս­տիաց­նում՝ նոր մշա­կույ­թի հիմք են դրել, աշ­խար­հին էլ նո­րո­վի՝ «ոչ լաց­կան» հո­գե­բա­նու­թյամբ ներ­կա­յա­ցել: Նրա պնդ­ման, թերևս, մեկ կե­տի հետ եմ հա­մա­կար­ծիք՝ հի­շա­տակ­ման այս տար­վա ձևա­չափն ի­րոք ան­նա­խա­դեպ էր, Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լի­րի շա­հա­գործ­ման օր­վա­նից ի վեր այն երբևէ փակ չի ե­ղել մեր հայ­րե­նա­կից­նե­րի ա­ռաջ: Որևէ ղե­կա­վար, կնոջ հետ թևան­ցուկ ա­րած, հու­շա­հա­մա­լիր միայ­նակ՝ ա­ռանց երկ­րի նա­խա­գա­հի, կա­թո­ղի­կո­սի ու խորհր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյուն­նե­րի, չի բարձ­րա­ցել: Ցա­վը բո­լո­րինն է, իսկ մենք եր­բեք էլ լաց­կան չենք ե­ղել: Հի­շում ու պա­հան­ջում ենք, չենք մո­ռա­նում ու հար­գում ենք ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կը: Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի բար­ձուն­քում ծա­ղիկ խո­նար­հե­լը լաց­կա­նու­թյուն չէ: Չգի­տեմ՝ լու­սա­յին շոու­նե­րից ով ինչ­քան էր ապ­շել ու ու­րա­խա­ցել, բայց Ապ­րի­լի 24-ը պսպ­ղան գույ­նե­րով ու­րա­խա­նա­լու օր չէր: Ծայ­րաս­տի­ճան մտա­հոգ ու ապ­շած եմ, որ հի­շո­ղու­թյուն ու­նե­ցող ազ­գը, նախ և ա­ռաջ իր նախ­նի­նե­րի հի­շա­տա­կը հար­գե­լու հար­ցը չի բարձ­րաց­նում, ա­պա նոր լու­սա­յին է­ֆեկտ­նե­րի վրա զար­մա­նում: Ան­միտ ու ան­բո­վան­դակ են բո­լոր այն պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րը, թե ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շե­ցին ռիս­կի չգ­նալ ու թույլ չտալ, որ վի­րու­սը դուրս գա վե­րահս­կո­ղու­թյու­նից: Նախ` ըստ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի՝ այն վա­ղուց է վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս ե­կել, և երկ­րորդ՝ ոս­տի­կան­նե­րի օգ­նու­թյամբ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն սահ­մա­նելն ու պա­հե­լը բնավ բարդ խն­դիր չէր: Մար­դիկ մի­մյան­ցից 5 մետր հե­ռա­վո­րու­թյամբ կա­րող էին հու­շա­հա­մա­լիր բարձ­րա­նալ, հի­շել նախ­նի­նե­րի գլ­խով ան­ցածն ու «այլևս եր­բե­քի» ծա­ղի­կը խո­նար­հել հու­շա­հա­մա­լի­րում: Պե­տու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյանն ու Ան­նա Հա­կո­բյա­նը չեն, պե­տու­թյու­նը ես եմ, դու ես ու Ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րած այն ե­րեք ծե­րու­նի­նե­րը, ո­րոնք ան­դար­ման ցա­վը մինչ օրս են տա­նում: Այս տա­րի Ապ­րի­լի 24-ը ոչ թե նոր հո­գե­բա­նու­թյամբ ներ­կա­յա­նա­լու օր էր, այլ բո­լո­րիս մեր ցա­վից ու ինք­նու­թյու­նից հե­ռու պա­հե­լու հեր­թա­կան փորձ:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ